Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է քաղաքացիական բնակչության շրջանում 4 զոհվածների անունները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությանըադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորելու դեպքերի վերաբերյալ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մեկնարկած փաստահավաք առաքելության ընթացքում պարզվել է զոհված չորս քաղաքացիական անձի անուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը և տեղեկացրել, որ քաղաքացիները զոհվել են ադրբեջանական հրետակոծությունների ու ԱԹՍ-ների հարվածների հետևանքով՝ բնակավայրերում:

«Սպանվել է երեք իգական սեռի ներկայացուցիչ՝ 9, 59, 79 տարեկան և մեկ 24 տարեկան տղամարդ: Երեքը զոհվել են հրետակոծությունից, մեկը՝ ԱԹՍ հարվածից՝ Մարտունիում, Հադրութում և Մարտակերտում»,- նշել է Բեգլարյանը:

Անունները ներկայացվում են ստորև.

  1. Վիկտորիա Գևորգյան, Մարտունի քաղաք, ծնվել է 2011թ., սպանվել է հրետակոծության հետևանքով իրենց տան բակում: Միաժամանակ վիրավորումներ են ստացել նաև Վ. Գևորգյանի մայրն ու եղբայրը:
  2. Էլլադա Բալայան, Մարտունի քաղաք, ծնվել է 1961թ., սպանվել է հրետակոծության հետևանքով իր տան բակում:
  3. Լեսմոնիա Ստեփանյան, Հադրութ քաղաք, ծնվել է 1941թ., սպանվել է անօդաչու թռչող սարքի հարվածից իր բնակարանում: Լ. Ստեփանյանը 1992թ. կրկին իր տան բակում ականի պայթյունից կորցրել էր ձեռքը, այնուհետև պատերազմում զոհվել է նրա որդին:
  4. Էրիկ Գրիգորյան, Ստեփանակերտ քաղաք, ծնվել է 1996թ., սպանվել է հրետակոծության հետևանքով Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղի մոտակայքում:

Պաշտպանը շարունակում է փաստահավաք առաքելությունը, որի շրջանակներում արձանագրվել է ավելի քան 30 քաղաքացիական անձի վիրավորում, 4 զոհ և մեծածավալ գույքային ու ենթակառուցվածքային վնասներ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ ագրեսիվ հարձակումների հետևանքով վիրավորների թվում ևս կան կանայք, երեխաներ ու տարեցներ։

«Ակնհայտ է, որ վտանգված է կանանց, երեխաների, տարեց մարդկանց կյանքը, որովհետև մահացած մարդկանց թվում կա և կին, և երեխա և տարեց մարդ»,- նշեց Թաթոյանը։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Հայկական կողմն ունի 84 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 5 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն English Русский

Հուսով եմ՝ բոլորը հասկանում են, որ հարձակվելով Հայաստանի վրա, հարձակվում են ժողովրդավարական արժեքների վրա. Ալեն Սիմոնյան

Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը «Եվրաքվե» նախաձեռնությունը համարում է ժողովրդավարական գործընթացների լավ օրինակ

Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ հարաբերություններում․ Փաշինյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դժվարին, բայց անխուսափելի գործընթաց է. վերլուծություն

Օդի աղտոտվածությունը Բանգկոկում հասել է առողջության համար վտանգավոր մակարդակի

Հստակ է, որ Հայաստանը ցանկանում է ժողովրդավարական երկրների ճանապարհով ընթանալ. Լատվիայի խորհրդարանի խոսնակ

Հայաստանն ակնկալում է, որ առաջիկայում կստորագրվի ԵՄ-ի հետ գործընկերության նոր օրակարգը

Եվրոպան կվճարի Ուկրաինային մատակարարվող ամերիկյան զենքերի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման գործը դատախազն ուղարկել է դատարան

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը Բաքվից պատասխան չունենք. Ալեն Սիմոնյան