Արցախի ՊՆ-ն հերքում է Մարտունիի զորամասի շարքից դուրս գալու մասին Ադրբեջանի տարածած կեղծիքը

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը ադրբեջանական բանակի հարվածների հետևանքով Մարտունիի զորամասի ամբողջությամբ շարքից դուրս գալու մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՊԲ հաղորդագրությունը. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի տարածած տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանական բանակի հարվածների հետևանքով Մարտունիի զորամասը լրիվությամբ շարքից հանվել է բացարձակ ապատեղեկատվություն է և իրականությանը չի համապատասխանում: ՊԲ բոլոր զորամասերը շարունակում են մնալ շարքում և իրենց հստակ գործողություններով կործանիչ հարվածներ հասցնում նախահարձակ հակառակորդին»:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, սեպտեմբերի 28-ին ևս մեկ երեխա է զոհվել: Հայկական կողմն ունի 84 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 4 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ:

Հայերեն English

Մերձբալթյան երկրներն առաջարկել են արգելել ռուսական հացահատիկի տարանցումը Եվրամիության տարածքով

Newmag հրատարակչության «Ֆրանկոֆեստ» գրական փառատոնը Երևանում կհյուրընկալի անվանի հեղինակների

Տարեսկզբից ի վեր Ամերիկայի երկրներում հայտնաբերվել է կարմրուկի շուրջ 55 800 դեպք

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/10/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/10/26

Ֆրանսիայի հարավում թանգարանից գողացված Ռենուարի երկու կտավները հայտնաբերվել են. վեց մարդ ձերբակալվել է

ԲՏԱԱԲ նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք. 4 անձ ձերբակալվել է

Գրադարանավարի օրվա առթիվ խրախուսվել են Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրենը և մի շարք գրադարանների աշխատակիցներ

«CBD COP17 Կանաչ գոտում» մասնակցության համար հայտարարված նկարչական մրցույթին Գեղարքունիքից մասնակցել է 142 դպրոցական