Հասարակական

Կիպրոսը դատապարտել է Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա

1 րոպեի ընթերցում

Կիպրոսը դատապարտել է Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ եւ դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումն Ադրբեջանի կողմից, ինչը դաժան բախումների է հանգեցրել, որոնք զոհերի պատճառ են դարձել քաղաքացիական բնակչության շրջանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կիպրոսի ԱԳՆ-ի հայտարարությունը տարածել է հունական «Greek city time»-ը:

«Բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել եւ դադարեցնել ռազմական գործողությունները` լարվածությունը հնարավորինս արագ նվազեցնելու համար»,- նշվում է հայտարարության մեջ:

Իրադարձությունների զարգացման լույսի ներքո արտաքին գործերի նախարար Նիկոս Քրիստոդուլիդիսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որի ընթացքում վերջինս նրան տեղեկացրել է իրավիճակի զարգացման մասին:

Իր հերթին, պարոն Քրիստոդուլիդեսը Մնացականյանին հայտնել է Կիպրոսի կառավարության աջակցության մասին հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և դատապարտել է երրորդ կողմերի ցանկացած գործողությունը եւ միջամտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում