Արցախ

ԱՀ նախագահը ՊԲ 46 զինծառայողների հետմահու շնորհել է «Մարտական ծառայություն» մեդալ

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր՝ սույն թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար ԱՀ պաշտպանության բանակի 46 զինծառայողների «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 21 զրահատեխնիկա:

Հայերեն Русский

Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանը

Հայոց ցեղասպանությունը վերապրած Թորոս Թադևոսյանի զավակները ՀՑԹ-ին նվիրաբերեցին նրա լուսանկարներն ու գրառումները

Հռոմի նորընտիր պապը հայտարարել է՝ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականը

Մայիսի 12-ի միջոցառումների անոնս

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարից հետո չեզոք գոտում բանակցություններ կսկսեն հարցերի լայն շրջանակի շուրջ

Մայիսի 11-ի միջոցառումների անոնս

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարի համաձայնության են եկել. Դոնալդ Թրամփ