Իտալացի պատգամավորն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել կրակն ու խաղաղ բնակչության թիրախավորումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Պաոլո Ֆորմենտինին Ադրբեջանին կոչ է անում Արցախի ուղղությամբ դադարեցնել կրակն ու խաղաղ բնակչության թիրախավորումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին պատգամավորը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի այսօրվա հարձակումն Արցախի Հանրապետության վրա և կոչ եմ անում Ադրբեջանին` դադարեցնել կրակը և խաղաղ բնակչության թիրախավորումը»,- գրել է Ֆորմենտինին:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: Հայկական կողմն Ադրբեջանի Զինված ուժերի փոխգնդապետ է ոչնչացրել: ՊԲ կորուստները ճշտվում են: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:

Հայերեն العربية English

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ

ԱԺ-ն մերժեց կենսաթոշակները պարենային և սպառողական զամբյուղի արժեքին հավասարեցնելու ընդդիմության առաջարկը

Գազայում իսրայելական հարձակման հետևանքով 11 մարդ է զոհվել

Թրամփն ԱՄԷ նախագահի հետ քննարկել է իրադրությունը Մերձավոր Արևելքում

ՌԴ-ն և Ուկրաինան ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնել են Սև ծովում և էներգետիկ օբյեկտների վրա հարվածների դադարեցման

ԱԺ-ն քննարկում է պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը

Աչաջուր-Մակարավանք ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը

Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը կարող է ձգձգել Ուկրաինայի հետ համաձայնագրի կնքումը

Փետրվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 60 հարկ վճարողի մոտ. տուգանքի չափը կազմել է 36 մլն դրամ