Պաշպանության բանակը լիովին վերահսկում է իրավիճակը. ԱՀ նախագահի մամուլի խոսնակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս պահին Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ինտենսիվ կրակ վարել արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Քիչ առաջ հակառակորդի կողմից տարածված այն տեղեկատվությունը, թե իբր մի քանի բնակավայրեր են կարողացել գրավել, ապատեղեկատվություն է, այդպիսի բան չկա:

Պաշպանության բանակը լիովին վերահսկում է իրավիճակը: Արցախի նախագահը երկրում հայտարարել է ռազմական դրություն և զորահավաք: Վաղ առավոտյան տեղի է ունեցել Ազգային ժողովի արտահերթ նիստը, որտեղ ելույթ է ունեցել Հանրապետության նախագահը»,-ասաց Պողոսյանը:

Պողոսյանի խոսքով՝ այս պահին նախագահի վերահսկողությամբ իրականացվում են բոլոր աշխատանքները թե քաղաքացիական բնակչության հետ կապված, թե տնտեսության, թե ռազմական գործողությունների մասով:

«Իրավիճակը վերահսկելի է, բոլոր ջանքերը պետք է գործադրենք, որ այս իրավիճակը կարողանանք պատվով հաղթահարել: Համոզված եմ՝ հաղթահարելու ենք»,- ասաց Պողոսյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են; Քաղաքացիական անձանց շրջանում կան երկու զոհ և տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ

Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը

Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի