Արցախ

Եղեք ամուր, զորեղ, խոհեմ ու խիզախ. Պարգև Սրբազանը հայ ժողովրդին միասնության կոչ է արել

1 րոպեի ընթերցում

Եղեք ամուր, զորեղ, խոհեմ ու խիզախ. Պարգև Սրբազանը հայ ժողովրդին միասնության կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը միասնության կոչ է արել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պարգև Սրբազանը:

«Դիմում եմ հայ ժողովրդին, սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում լինել միասնական, ամուր, անկոտրուն։ Այս անգամ ևս ապացուցենք , որ մեր միասնականությունը անպարտելի ուժ է: Դիմում եմ Արցախի ժողովրդին: Սիրելի արցախցիներ, սիրելի զավակներ իմ, եղեք ամուր, զորեղ, խոհեմ ու խիզախ։ Ձեր ոգին ամրացրեք և հզորացրեք անկոտրուն ուժով և միասնակամությամբ։

Կոչ եմ անում աղոթել մեր երկրի անվտանգության, հաղթանակի և ապահովության համար։

Դիմում եմ մեր բոլոր հավատացյալ զավակներին,

Ստեղծել աղոթքի միահամուռ շղթա և երկու ժամը մեկ աղոթք անել և զորավիգ լինել մեր բանակին:

Աստված մեզ պահապան, զորավիգ և օգնական»,- գրել է Պարգև Սրբազանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում