ԱՆ-ն դարձել է ՄԱԿ-ի ՈՎՀ կանխարգելման և վերահսկման միջգերատեսչական աշխատանքային խմբի մրցանակակիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի միջգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում հայտարարվել է, որ առողջապահության նախարարությունը ՄԱԿ-ի ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և վերահսկման միջգերատեսչական աշխատանքային խմբի 2020 թվականի մրցանակակիր է: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Մրցանակի տրամադրման հարցում հաշվի են առնվել Հայաստանի նվաճումները ՈՎՀ դեմ պայքարում, այդ թվում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցության, ծխախոտի ծխի վնասակար հետևանքների նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված քաղաքականության իրականացումը:

Առողջապահության նախարարությունը մեծ ջանքեր է ներդրել ՈՎՀ-ի աճող բեռի դեմ պայքարում` ցուցաբերելով համակարգված մոտեցում:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մշակվել են մի շարք ռազմավարական միջոցառումներ և օրենսդրական փոփոխություններ ՈՎՀ-ի դեմ պայքարն արդյունավետ իրականացնելու նպատակով: Ներդրվել են սքրինինգային, սրտի անհետաձգելի վիրահատության (stent for life), գլխուղեղի սուր և ենթասուր իշեմիկ կաթվածների ծրագրերը և ընդունվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքը:

Հարկ է նշել, որ վերջին տարիներին մեր երկրում իրականացվել են «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը և հսկողությանն ուղղված ներդրումները հիմնավորող փաստարկներ» և «ՈՎՀ ռիսկի գործոնների տարածվածությունը Հայաստանի Հանրապետությունում» (STEPS) հետազոտությունները, որոնք հիմք են ծառայել այս քաղաքականության իրականացման հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայերեն العربية English Русский

Վրաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են ռազմավարական գործընկերության վերականգնման կամ համագործակցության նոր ձևաչափի ստեղծման հարցը

Գրանցված բոլոր վարձու աշխատողները 2027-ից կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում

ԹՐԻՓՓ-ի բաժնետիրական համաձայնագիրը կստորագրվի մեկ շաբաթվա ընթացքում

UKMTO-ն հայտնել է Դուբայի արևմյան հատվածում լցանավի մոտ պայթյունի մասին

Կառավարությունը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության բաժնետիրական համաձայնագրին

Արագածոտնում 1,6 մլրդ դրամի ներդրմամբ տվյալների կենտրոն կստեղծվի

Սիրիայում ԻՊ-ի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Կառավարությունը արտահանման և գյուղմթերքի մթերման աջակցության համար հատկացրել է շուրջ 4 մլրդ 470 մլն դրամ

Չլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում

Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել