Զլատան Իբրահիմովիչը վարակվել է կորոնավիրուսով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլանի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Միլան»-ի պաշտոնական կայքը:
Ակումբը համապատասխան մարմիններին հայտնել է, որ ֆուտբոլիստն անմիջապես ինքնամեկուսացել է տանը, իսկ թիմի մյուս ֆուտբոլիստների և աշխատակիցների թեստերի արդյունքները բացասական են եղել:
Կարդացեք հոդվածը` Русский