Հայկական և ռուսական ուժերը համահունչ են գործել. «Կովկաս-2020» զորավարժություն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալագյազ» զորավարժարանում «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության կրակային փուլի ընթացքում ՀՀ զինված ուժերը հարձակվեցին պայմանական հակառակորդի վրա: Կատարված աշխատանքի արդյունքները կամփոփվեն ավելի ուշ: Զորավարժությանը մասնակցում էին ՀՀ ԶՈւ և ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում հայ-ռուսական միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանն ասաց, որ զորավարժության արդյունքները կամփոփի մի փոքր ուշ:

«Զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի 21-ին և շարունակվելու են մինչև սեպտեմբերի 26-ը: Այսօր ավարտվեց կրակային փուլը, կլինեն մարդիկ, ովքեր կխրախուսվեն: Սպասում եմ ստորաբաժանումների հրամանատարների զեկույցներին, թե ովքեր են աչքի ընկել, ինչպիսի խոցումներ են եղել, որպեսզի խրախուսումները լինեն ըստ արժանվույն»,- նշեց Փարվանյանը և հավելեց, որ զինծառայողները լավ են կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նրա խոսքով՝ զորավարժությունների ընթացքում պայմանական հակառակորդը «խախտել էր» սահմանը, հայկական կողմը «հետ է շպրտել» հակառակորդին և «վերականգնել» պետական սահմանը:

Հայ-ռուսական համատեղ զորավարժությունների կարևորության մասին խոսելիս գեներալ-մայորն ասաց, որ հնարավոր է դառնում զորախմբում գործել մեկ հրամանատարության ներքո:

«Այստեղ կա ներդաշնակություն. և՛ հայկական կողմը, և՛ ռուսականը երկուստեք շատ համահունչ գործեցին: Ես գոհ եմ այսօրվա իրականացված զորավարժությունից»,- ընդգծեց Փարվանյանը և հավելեց, որ եղել են նաև թերություններ, չնայած դրանք չնչին են եղել և ոչ այդքան նկատելի:

Տանկային անձնակազմերը զորավարժությունների կրակային փուլում կիրառեցին ժամանակակից զինված բախումների մարտական փորձը և, օգտագործելով մարտավարական հնարքներ, ոչնչացրին պայմանական հակառակորդի զրահատեխնիկան:

Կրակի կառավարումն ապահովեցին անօդաչու թռչող սարքերի հաշվարկները: «Կովկաս-2020» զորավարժությունների կրակային փուլի շրջանակներում հարվածային Մի-24Պ և գրոհային Մի-8ՄՏ ուղղաթիռների ներգրավմամբ հետախույզները դեսանտավորվեցին պայմանական թշնամու տարածքում: Հաղթահարելով ջրային պատնեշը, նրանք ներթափանցեցին պայմանական ահաբեկչական բազա, առգրավեցին գաղտնի փաստաթղթեր և գերեվարեցին «լեզու»:

Գործնական վարժանքներին մասնակցեցին հրաձգային, հրետանային, տանկային, ավիացիոն և հակաօդային պաշտպանության ուժեր և միջոցներ:

Զորավարժությունների ընթացքում խաղարկվեցին պաշտպանության և հակահարձակման էլեմենտներ, կատարելագործվեց ստորաբաժանումների ղեկավարումը համատեղ խնդիրների կատարման ժամանակ, հստակեցվեց փոխգործակցությունը ռազմական անվտանգության ապահովման առումով:

Հայաստանում «Կովկաս -2020» զորավարժություններում ներգրավված է ավելի քան 1․5 հազար մարդ և շուրջ 300 միավոր ռազմական տեխնիկա։

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն العربية English Русский

Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին և հետդարձի ճանապարհ չի տեսնում. Սարգիս Խանդանյան

Լիբանանում իսրայելական հարձակումներից 2 մարդ է վիրավորվել

Իրանի պատասխան հարվածներից ԱՄՆ-ին հասցված վնասը The Wall Street Journal-ը գնահատել է 13 միլիարդ դոլար

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

Հայաստանում հաջող բիզնես գործունեություն սկսելու համար ապրանքների TOP 10 կատեգորիաներ

Ավստրալիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

«Նավուր Լիմոնադ»-ի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Կապանում բեռնատարը բախվել է «ԳԱԶԵԼ»-ին. 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Պետաիրավական հանձնաժողովի առանցքային անելիքներից մեկը պետք է լինի նոր Սահմանադրության քննարկումների կազմակերպումը. Ջուլհակյան

Մեկնարկում է «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնը