Վարչապետի շնորհակալագրով պարգևատրվել են բուժաշխատողներ ու գերատեսչությունների ներկայացուցիչներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի որոշմամբ 100-ից ավել բուժաշխատողներ ու գերատեսչությունների ներկայացուցիչներ պարգևատրվել են շնորհակալագրերով Հայաստանում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման և բուժման գործում ցուցաբերած նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նրանք ներկայացնում են «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը, Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը, «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ը, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ն, «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ն, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, «Աստղիկ» բժշկական կենտրոն»-ը, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ն, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, Դիլիջանի «ԻՌ-ՎԻՆԳ» ՍՊԸ-ն, «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ առողջապահության նախարարությունը և այլ գերատեսչություններ:

«Նորք ինֆեկցիոն» հիվանդությունների ազգային կենտրոնի անձնակազմը նամակ էր հղել ՀՀ վարչապետին: Բաց նամակում իրենց դժգոհությունն էին հայտնել, քանի որ հիվանդանոցի աշխատակիցներից ոչ ոք Անկախության տոնին նվիրված պարգևատրման արարողության ժամանակ չէր պարգևատրվել։ Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը նշել էր, որ 12 բուժաշխատողներ ներկայացվել են պետական պարգեւի սեպտեմբերի 21-ին, իսկ 100 եւ ավելի բուժաշխատողները մոտ օրերս կպարգեւատրվեն վարչապետի հուշամեդալով եւ շնորհակալագրով։

Հայերեն العربية English Русский

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA