Արցախ

Արցախից մարդասիրական օգնությունը փոխանցվել է Լոս Անջելեսի «Chevy Chase» վիրաբուժության կենտրոն

1 րոպեի ընթերցում

Արցախից մարդասիրական օգնությունը փոխանցվել է Լոս Անջելեսի «Chevy Chase» վիրաբուժության կենտրոն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգներում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչության տեղեկատվության համաձայն՝ Լոս Անջելեսի «Chevy Chase» վիրաբուժության կենտրոնին փոխանցելԱրցախի Հանրապետության կողմից ուղարկված՝ Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի ԱԳՆ-ից:

Վիրաբուժության կենտրոնիգլխավոր կառավարիչ Րաֆֆի Սարգսյանըերախտագիտություն է հայտնել Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանին, կառավարությանը և բոլոր նրանց, ովքեր աջակցել են կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնության իրականացմանը: Միևնույն ժամանակ, Րաֆֆի Սարգսյանը վստահեցրել է, որ «Chevy Chase»կենտրոնը կշարունակի Արցախին և Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը՝ թե՛ բուժանձնակազմի մասնագիտական վերապատրաստման և թե՛ անհրաժեշտ բժշկական սարքավորումների տրամադրման տեսքով՝ նպատակ ունենալով նպաստել առողջապահական համակարգի զարգացմանն ու կատարելագործմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում