Սպորտ

Մարմնամարզության ընտրանին կմեկնի Ուկրաինա՝ միջազգային մրցաշարի

2 րոպեի ընթերցում

Մարմնամարզության ընտրանին կմեկնի Ուկրաինա՝ միջազգային մրցաշարի

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականը կորոնավիրուսի թեստ հանձնելուց հետո կմասնակցի Կիևի միջազգային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Վերջինիս խոսքով` մրցաշարին մասնակցության ցանկություն են հայտնել մի շարք ուժեղագույն հավաքականներ, և նույնիսկ Իսրայելի ընտրանին մրցաշարի մեկնարկից օրեր առաջ արդեն իսկ Ուկրաինայում է:

«Մրցաշարը միջազգային ֆեդերացիայի ծրագրում ընդգրկված է: Այն բավականին լուրջ կազմ է հավաքել: Մրցաշարին կմասնակցեն Վահագն Դավթյանը, Գագիկ Խաչատրյանը և Արթուր Դավթյանը: Մարզիկները հիմնա ոչ այնքան լավ մարզավիճակում են, քանի որ դրա կարիքն էլ չկա: Մենք մրցաշարին այնպես չենք մասնակցի, ինչպես, օրինակ, կմասնակցեինք Եվրոպայի կամ աշխարհի առաջնությանը»,- ասաց Սերոբյանը:

Մարզչի խոսքով` այլ մրցաշարերի հետ կապված դեռևս հստակություն չկա: Հնարավոր է, որ Եվրոպայի առաջնություն անցկացվի, սակայն այն Բաքվում է լինելու, և Հայաստանը չի մասնակցի մրցաշարին: «Մտադիր ենք գոնե այս տարվա մեջ ուսումնամարզական հավաք անցկացնել կամ Թբիլիսում, կամ Մինսկում»,- եզրափակեց մասնագետը:

Ուկրաինայի միջազգային մրցաշարին հավաքական թիմը կմեկնի սեպտեմբերի 25-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում