Ուկրաինայի Պոլտավա քաղաքում տեղի հայերը ծածանել են Հայաստանի 30-մետրանոց դրոշը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈւկրաինականՊոլտավա քաղաքի «Պոբեդա» մշակույթի եւ հանգստի քաղաքային զբոսայգում «Ուրարտու» հայկական հասարակական կազմակերպությունը տոնական միջոցառում է անցկացրել՝ նվիրված Հայաստանի Անկախության օրվան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, AnalitikaUA-ն հայտնում է, որ միջոցառմանը մասնակցել է մարզային պետական վարչակազմի ղեկավարի տեղակալ Եկատերինա Ռիժեչենկոն:

«Մենք հարգանքով ենք վերաբերվում հայ ժողովրդի սովորույթներին և տոներին: Բարեկամական կապեր ենք պահպանում հայկական սփյուռքի հետ: Հայ ժողովուրդը փոխօգնության, միասնության, համերաշխության, իր ավանդույթների նկատմամբ հարգանքի օրինակ է: Ոմանց համար Ուկրաինան արդեն Հայրենիք է դարձել: Շնորհակալություն յուրաքանչյուրին` Պոլտավայի շրջանի զարգացման գործում ունեցած ներդրման, ակտիվ դիրքորոշման համար: Շրջանային պետական վարչակազմի եւ շրջանի ղեկավարի անունից մենք կշարունակենք աջակցել ձեր նախաձեռնություններին ցանկացած ոլորտում եւ համագործակցել ձեզ հետ»,- ասել է Եկատերինա Ռիժեչենկոն:

«Ուրարտու» տարածաշրջանային հայկական համայնքի նախագահ Գենադի Աղաջանյանը նշել է, որ, ամեն տարի հայկական սփյուռքը տարբեր կերպ է նշում այս օրը:

«Յուրաքանչյուրը կարող է գալ մեր տոնին: Այսօր մեր հյուրերը վրացական, չեչենական, գերմանական, հրեական եւ բուլղարական համայնքներն են: Ժամանել են մեր կազմակերպության մասնաճյուղերի ներկայացուցիչները Չուտովոյից, Պիրյատինից եւ տարածաշրջանի այլ շրջաններից, ինչպես նաեւ հյուրեր Խարկովից»,- նշել է Գենադի Աղաջանյանը: Միջոցառումներին մասնակցել է Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը:

Ուկրաինայի հայերի միությունը` նախագահ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, շնորհավորել է բոլորին տոնի առթիվ: «Հայաստանի Անկախության օրը ամենակարևոր պետական տոնն է ինձ համար և սփյուռքի շատ հայերի համար: Այս օրը ես ցանկանում եմ մաղթել իմ երկրին բարգավաճում և խաղաղ երկինք: Մեզանից յուրաքանչյուրը պետք է ուրախանա Հայաստանի հաղթանակներով և թույլ չտա պարտություն: Չնայած այն հանգամանքին, որ մենք ապրում ենք մեր պատմական հայրենիքից հեռու, մեզանից շատերը չեն մոռանում մեր արմատները և աշխատում են հանուն Հայաստանի և համայն հայության»,-նշել է Ուկրաինայի հայերի միության նախագահը:

Հայկական սփյուռքի ներկայացուցիչները բացել էին Հայաստանի Հանրապետության 30-մետրանոց դրոշը: Միջոցառման մասնակիցները տոնական երթով շրջել են այգում: Հանդիսատեսի համար համերգային ծրագիրը նախապատրաստել էր «Պոլտավա» երգի-պարի համույթը:

Հայկական համայնքները և հայ երիտասարդական կազմակերպությունները Ուկրաինայի մարզերում անցկացրել են միջոցառումներ` նվիրված Հայաստանի Անկախության օրվան:

Հայերեն Русский

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres