Ազգային կինոկենտրոնը 2020 թվականին իրականացնում է 45 նախագիծ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2020 թվականին կյանքի է կոչում 45 կինոնախագիծ: Դրանցից 24-ը դեբյուտային են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ազգային կինոկենտրոնի «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» նոր կանոնակարգի կիրառման արդյունքում կինոարտադրողները հնարավորություն ստացան ֆինանսավորվելու կինոնախագծերի մեկնարկային փուլից մինչև տարածման փուլը: Համեմատության համար պետք է հիշեցնեմ, որ 2018 թվականին արտադրվել է 16 կինոնախագիծ, որից դեբյուտային էին 7-ը, 2019-ին արտադրվել է 46 կինոնախագիծ, որից դեբյուտային էր 19-ը, իսկ 2020 թվականին աջակցություն է ստացել և ընթացքի մեջ է 45 կինոնախագիծ, որից դեբյուտային է 24-ը»,-շեշտեց նախարարը:

Անդրադառնալով իր ղեկավարման ընթացքում նախարարության աջակցությամբ իրականացված մշակութային նախաձեռնություններին՝ Հարությունյանն ասաց, որ ոլորտում տեղի են ունեցել բազմաթիվ միջոցառումներ, իրականացվել են ծրագրեր, որոնց թվարկումը թույլ կտա հստակ ասել, որ անցած երկու տարում լուրջ հաջողություններ են գրանցվել:

Նախարարի խոսքով՝ այդ նախագծերն են «ԴասԱ» կրթամշակութային ծրագիրը, «Դասական պլյուս դասարան» թատերական, կրթական ծրագիրը, աբոնեմենտային ծրագիրը, «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը: «Այս տարի մեկնարկում է նաև «Քո գիտությունը դպրոցում» ծրագիրը: Վերոնշյալ ծրագրերը գրավել են մեր միջազգային գործընկերների ուշադրությունը»,- եզրափակեց նախարարը:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն