Բեյրութի հայ համայնքի ներկայացուցիչները պատահականություն չեն համարում քաղաքում հրդեհների դեպքերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում մեկ ամսում տեղի ունեցած հրդեհներն ու պայթյունը հայ համայնքի ներկայացուցիչները պատահականություն չեն համարում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիրՇահանԳանտահարյանը, անդրադառնալով սեպտեմբերի 15-ին Բեյրութի կենտրոնում կառուցվող առեւտրային համալիրումբռնկված հրդեհին, նշեց, որ դեռ պարզ չի, թե ինչից է բռնկվել հրդեհը:

«Այստեղ, բարեբախտաբար, պայթյուն չի եղել, սակայն այս օրերին իրար հաջորդող նման պատահարները շատ վատ տրամադրություններ են ստեղծում: Մեկ ամիս առաջ տեղի ունեցած պայթյունից հետո, այս հրդեհները կասկածի տեղիք են տալիս, մի փոքր էլ խուճապային ու բարոյահոգեբանական ծանր իրավիճակ է ստեղծվում»,- նշեց Գանտահարյանը և հավելեց, որ բարեբախտաբար, տուժածներ չկան:

«Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն էլ հայտնեց, որ այս բոլոր դեպքերը պատահականություն համարելը պարզամտություն է: «Մեկ ամսում 3 դեպք գրանցվեց Բեյրութում՝ պայթյուն նավահանգստում, ապա հրդեհ կրկին նավահանգստում և այժմ էլ հրդեհ նոր կառուցվող առևտրի կենտրոնում: Դեռևս չեն հայտնում, թե հրդեհի պատճառն ինչ է եղել, սակայն կարծում եմ, որ այս ամենը կատարվում է ընդհանուր ճնշման մթնոլորտում»,- նշեց Հակոբյանը:

Նոր կառուցվող առևտրի կենտրոնում բռնկված հրդեհն արդեն մարվել է:

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի էր ունեցել հզոր պայթյուն: Պայթյունի ալիքից ոչնչացվել և վնասվել էին բազմաթիվ տներ, ավելի քան 300 հազար քաղաքացի մնաց է անօթևան: Զոհվել է 190 մարդ, տուժել 6,5 հազարը:

Լիբանանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ պայթյունի պատճառ էր դարձել եռակցման աշխատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակի բռնկումը, որը պահվում Էր նավահանգստի պահեստում:

Սեպտեմբերի 10-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում գտնվող ավտոդողերի և վառելիքաքսուքային նյութերի պահեստում կրկին հրդեհ էր բռնկվել, տուժածներ չեն եղել:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն English Русский

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ