Սպորտ

Դոմինիկ Տիմը ԱՄՆ բաց առաջնության չեմպիոնն է

1 րոպեի ընթերցում

Դոմինիկ Տիմը ԱՄՆ բաց առաջնության չեմպիոնն է

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի ԱՄՆ բաց առաջնության 2020 թվականի չեմպիոնն ավստրիացի Դոմինիկ Տիմն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին Ավստրիայից Դոմինիկ Տիմ և Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևը: Զիջելով առաջին երկու սեթերում Տիմը` կարողացավ հաղթել հաջորդ երեքում` 2:6, 4:6, 6:4, 6:3, 7:6 հաշվով:

Դոմինիկ Տիմն առաջին ավստրիացին է, ով հաղթում է US open-ում և սա նրա առաջին Մեծ սաղավարտի տիտղոսն է:

ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը մրցանակային ֆոնդը կազմում էր 53,4 միլիոն ԱՄՆ դոլար: Համավարակի պատճառով կազմակերպիչները հատուկ ձևաչափ են մտածել մրցաշարի մասնակիցների համար, այդ իսկ պատճառով այս տարի մրցաշարին չեն մասնակցում համաշխարհային թենիսի մի շարք աստղեր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում