Արցախ

Արցախի նախագահը Ջիվանի համայնքում մասնակցել է դպրոցական շենքի վերաբացման արարողությանը

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը Ջիվանի համայնքում մասնակցել է դպրոցական շենքի վերաբացման արարողությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին Մարտունու շրջանի Ջիվանի համայնքում մասնակցել է դպրոցական շենքի վերաբացման հանդիսավոր արարողությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Դպրոցական հին շենքը կապիտալ վերանորոգվել, վերակառուցվել և համակարգչային դասարանով ու մարզագույքով կահավորվել է «Ապագա սերունդների» հիմնադրամի կողմից:

Երկրի ղեկավարը ծանոթացել է կատարված աշխատանքներին, հետաքրքրվել ուսումնական պրոցեսի մեկնարկով: Նախագահ Հարությունյանը իր երախտագիտությունն է հայտնել նաև Արցախում իրականացվող բարեգործական ծրագրերի հեղինակներին՝ նշելով, որ նման նախաձեռնությունները մեծապես օգնում են պետության ստանձնած պարտավորությունների՝ առաջանցիկ տեմպերով կատարմանը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին բարերար, ԱՀ պետական խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Խորհրդարանի պատգամավորներ, շրջանային վարչակազմի պատասխանատուներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում