Պահեստազորայինների վարժական հավաքների մասնակիցներն անցնելու են պարտադիր բուժզննություն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում պահեստազորի առաջին խմբի առաջին կարգումհաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներն անց են կացվելու հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Մասնակիցներն անցնելու են հատուկ բժշկական հանձնաժողովներում բուժզննություն և ախտանշանների դեպքում նրանք կմեկուսացվեն: Դրանց բացակայության դեպքում նրանք թույլտվություն կստանան մասնակցել հավաքներին: Չի բացառվում, որ բոլորն անցնեն իմունոֆերմենտային եղանակով թեստավորում»,- նշեց Ստեփանյանը:

Պահեստազորայինների վարժական հավաքներն անց են կացվելու յուրաքանչյուրը տասը օր տևողությամբ:

Վարժական հավաքներին ներգրավվելու է ընդհանուր թվով 786 քաղաքացի, որոնցից 524–ը` շարքային կազմի, 82-ը` ենթասպայական կազմի, 180-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Նախագծով սահմանվելու է, որ վարժական հավաքներին ներգրավվում են.

1) մոտոհրաձգային մասնագիտություններով` 36 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 15 - 24-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 1 - 10-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 6 - 15-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 20-29-ը ներառյալ, 21 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 16 - 25-ը ներառյալ

2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով` 31 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 19 - 28-ը ներառյալ, 132 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 3 - 12-ը ներառյալ, 145 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 9 - 18-ը ներառյալ

3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով` 5 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 12 - 21-ը ներառյալ, 8 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 23 - 29-ը ներառյալ

4) կապի մասնագիտություններով` 71 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 20- 29-ը ներառյալ

5) հետախուզական մասնագիտություններով` 6 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 15 - 24-ը ներառյալ, 14 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 4-ը ներառյալ, 57 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 20 - 29-ը ներառյալ, 72 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 17 - 26-ը ներառյալ

6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով` 14 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 23 - 29-ը ներառյալ

7) ինժեներական մասնագիտություններով` 24 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ

8) տեխնիկական մասնագիտություններով` 27 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 22 - 28-ը ներառյալ, 40 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը ներառյալ

9) թիկունքային մասնագիտություններով` 22 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 5 - 11-ը ներառյալ

10) տեղագրական մասնագիտություններով` 7 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը