2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թուրքիան եւ Ադրբեջանը վերջին ժամանակաշրջանում ավելի ակտիվորեն են շրջանառում «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը, որի ամրապնդման շրջանակներում էլ սերտացնում են համագործակցության ոլորտները։ Այդ զարգացումների շարունակությունն էր համատեղ մեդիա հարթակ հիմնելու գաղափարը։
«Այս մեդիա հարթակը բավականին լուրջ հիմքերի վրա է դրվում, քանի որ դրան կցվում է թուրքական «Հաբեր գլոբալ» հեռուստաընկերությունը, որը հայտնի է բացահայտ հակահայ քարոզչություն իրականացնելով, մասնավորապես, հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում։ Այսպիսով, հեռուստաընկերությունը դառնում է մեդիա հարթակի հիմնաքարը»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը։ Նրա դիտարկմամբ, այս գործընթացը մաս է կազմում Ադրբեջանի թուրքականացման, որովհետեւ եթե մինչեւ հիմա Թուրքիան փորձում էր բավարարվել միայն Նախիջեւանով, ապա այսօր հետաքրքրված է ամբողջ Ադրբեջանով։
Տավուշյան մարտերից հետո մտադրություն է եղել ստեղծելու թուրք-ադրբեջանական համատեղ զորամիավորում՝ «Թուրան» անվամբ։ Դրա ստեղծման պահանջով տարբեր ակցիաներ սկսվեցին Ադրբեջանում՝ ներկայացվելով որպես հասարակական պահանջ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: