Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի 2 ջրատար
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 9-ին, ժամը 11։03-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները 1500 քմ տարածքում (տարբեր օջախներով) իրականացրել են հովացման աշխատանքներ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի երկու ջրատար։