ՀՀ կառավարությունը առողջապահական 10 ավտոմեքենա կնվիրաբերի Արցախին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը նախատեսում է Առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված, 2020 թվականին ձեռք բերված 10 հատ «Ֆորդ տրանզիտ» DLQ5030XJHA տեսակի ավտոմեքենաները հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ գույքի նպատակային նշանակությամբ օգտագործման պայմանով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման, նախագծի նպատակն է աջակցել Արցախի Հանրապետության առողջապահության համակարգի շտապ բժշկական օգնության ծառայության շրջանակներում իրականացվող ամենօրյա աշխատանքներին, նպաստել դրանց որակի և հասանելիության բարձրացմանը։ Նվիրաբերվող ավտոմեքենաներից 3-ը շտապ բժշկական օգնության ռեանիմոբիլներ են՝ հագեցված 9 անուն շտապ բժշկական օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ սարքավորումներով և առաջին օգնության պայուսակով, որն իր հերթին հագեցված է պացիենտին առաջին օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ պարագաներով։

Մյուս 7 ավտոմեքենան գծային ավտոմեքենաներ են, նույնպես հագեցած 6 անուն անհրաժեշտ բժշկական սարքերով և առաջին օգնության պայուսակով։

Նախագիծը մշակվել է Արցախի Հանրապետության հետ համագործակցության և աջակցության շրջանակներում։

Նվիրաբերվող 10 շտապ բժշկական օգնության ավտոմեքենաները ունեն բարձր անցանելիություն և հնարավորինս հարմարեցված են Արցախի Հանրապետության լեռնային ռելիեֆին։ Ավտոմեքենաների ընդհանուր արժեքը գնահատվում է գրեթե 300 մլն դրամ:

Հայերեն العربية English Русский

Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ընտրողներին իրական ընտրության հնարավորություն են տվել․ ԵԽԽՎ զեկույց

Զովունիում գտնվող 1550 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ

Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար

Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն կիրականացնի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում

Մեկնարկել է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 4-րդ միջազգային փառատոնը

Հայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ

Ֆրանսիական համալսարանի նախաձեռնած «Այլևս երբեք» դասընթացով ուսանողները բացահայտեցին ցեղասպանությունների եզակիությունն ու առանձնահատկությունները

Նորընտիր իշխանությունները ժողովրդից հստակ մանդատ են ստացել․ Կոնջորյանն անդրադարձել է ԵԽԽՎ զեկույցին

Նիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար