Հուսով եմ, որ սա մեր նոր հաղթանակների սկիզբն է. Բիչախչյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգերի լիգայի երկրորդ տուրի Էստոնիայի դեմ խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում իր նորամուտը նշած Վահան Բիչախչյանը էստոնացիների դեմ տոնած հաղթանակն արժանի է համարում:

«Կարողացանք մարզչի առաջադրանքը դաշտում կատարել: Հիանալի թիմային աշխատանք էր: Արժանի էինք հաղթանակի: Ուրախ եմ նորամուտիս խաղի կապակցությամբ: Ու կարևոր է, որ նորամուտիս խաղում հաղթեցինք: Հուսով եմ, որ սա մեր նոր հաղթանակների սկիզբն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բիչախչյանի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:

Ազգերի լիգայի երկրորդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը Երևանում ընդունելովԷստոնիային հաղթեց 2:0 հաշվով:Երրորդ տուրում Հայաստանի ընտրանին Երևանում կխաղա Վրաստանի հավաքականի հետ: Այդ խաղընախատեսված է հոկտեմբերի 11-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն Русский