Նադալը կմասնակցի Հռոմի «Մասթերսին»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի երկրորդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը կմասնակցի Հռոմի «Մասթերս» մրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS-ը: Նադալը շեշտել է, որ այս մրցաշարն իր համար ուրիշ նշանակություն ունի, քանի որ երկարատև դադարից հետո նորից կորտ է վերադառնում:
Այս տարի Հռոմի «Մասթերս»մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին և կեզրափակվի 21-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Նադալը չի մասնակցի Մեծ սաղավարտի չորս մրցաշարերից ԱՄՆ բաց առաջնությանը:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Կարդացեք հոդվածը` Русский