Արցախ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

1 րոպեի ընթերցում

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում սեպտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվելեն մեկուսացման մեջ:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 315 մարդու մոտ, որից 270-ը հաղթահարել ենհիվանդությունը: Փաստացի բուժում ենստանում 43, ընդհանուր մեկուսացված են64 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 8-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 191 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12 181 փորձանմուշի հետազոտություն:

Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում