Արցախի նախագահը ներկայացրել է պետական կառույցներին նվիրաբերված և գնված մեքենաների հաշվետվությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման ավելի քանի 100 օրվա ընթացքում պետական կարիքների համար Արցախի Հանրապետության Կառավարությունը ձեռք է բերել 4 «Ուրալ» հրդեհաշիջման ավտոմեքենա և մեկ ավտոսանդղակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում՝ նշելով, որ այդ գնումները կատարվել են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության համար:

Արցախի նախագահը նշել է, որ կառավարությունն այլ մեքենա չի գնել, սակայն այս ընթացքում անհատական կապերի միջոցով բարերարների կողմից ձեռք են բերվել և նվիրաբերվել մի շարք մեքենաներ. Ազգային անվտանգության ծառայությանը՝ 14 ավտոմեքենա, Ոստիկանությանը՝ 4 ավտոմեքենա, Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը՝ 4 ավտոմեքենա:

«ՀՀ Կառավարությունը 7 շտապօգնության մեքենա և 3 ռեանիմոբիլ է նվիրաբերել ԱՀ առողջապահության նախարարությանը: Հիշեցնեմ, որ իմ ծառայողական 2 մեքենաները («Տոյոտա LC 200» և էլեկտրամոբիլ) ևս ստացել եմ բարերարների կողմից: Պետական միջոցներն արդյունավետ և խնայողաբար ծախսելու մեր որդեգրած մոտեցումը մեզ համար լինելու է հիմնական ուղենիշ առաջիկա 5 տարիների ընթացքում, և այդ մասին հաշվետվություններով պարբերաբար հանդես ենք գալու հանրության առջև»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Ուզբեկստանին

Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Պապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերը

Կոստանյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում բարեփոխումներն ու առկա խնդիրները

Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներ

Կոստանյանը և Եվրահանձնաժողովի նախագահի խորհրդականը կարևորել են բարձրաստիճան շփումները առկա օրակարգերի առաջմղման համատեքստում

ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է տարածաշրջանային կապակցվածության զարգացումն ու այդ համատեքստում հարևան երկրների հետ երկխոսությունը

Մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

Ռուբինյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արտաքին միջամտությանը