Արցախ

Ասկերան շրջկենտրոնում 5 տարում նախատեսվում է կառուցել 500 բնակարան

1 րոպեի ընթերցում

Ասկերան շրջկենտրոնում 5 տարում  նախատեսվում է կառուցել 500 բնակարան

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում Ասկերան քաղաքում կառուցվող բազմաբնակարան երեք նոր շենքերի բնակարանները շահագործման կհանձնվեն այս տարեվերջին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շինարարական աշխատանքներից տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Ասկերան քաղաքում երեք բազմաբնակարան նոր շենք է կառուցվում: Շինաշխատանքները սկսվել են 2019 թվականի օգոստոսին: Կառուցվող բնակարանների թիվը 38 է, շահագործման ժամկետը՝ 2020-ի դեկտեմբեր: Շրջկենտրոնում նախատեսվում է 5 տարում կառուցել 500 բնակարան:

«Բնակարանաշինությունը մեր զարգացող երկրի առանցքային ուղղություններից է: Մայրաքաղաքում, շրջկենտրոններում, թե գյուղական համայնքներում ծրագիրը լայն թափ է ստացել: Այն խրախուսելու համար պետական աջակցության տարբեր գործիքակազմեր են կիրառվում, և դա լինելու է շարունակական»,-նշել է Հարությունյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում