Ռեակտորի թրծման կայանքը հասցվել է Հայկական ԱԷԿ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի իրանի մետաղի վերականգնողական թրծման (ջերմամշակման) կայանքը հասցվել է ատոմակայան: ԱԷԿ-ը նախապատրաստվում է կայանի շահագործման ժամկետի երկարաձգման ավարտական փուլի աշխատանքներին, որոնք կանցկացվեն 2021 թվականին` կիրականացվի ռեակտորի թրծումը, ինչը թույլ կտա 80- 85 տոկոսով վերադարձնել այն ելակետային վիճակին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ռոսատոմ» պետկորպորացիայի մամլո ծառայությունից, տեխնոլոգիական այդ եզակի գործողությունը կանցկացվի հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի շրջանակում։ «Սա կարևոր գիտատար աշխատանք է կայանի անվտանգությունը բարձրացնելու համար։ Թրծման շնորհիվ կվերականգնվեն ռեակտորի իրանի մետաղի հատկությունները, ինչը թույլ կտա շարունակել դրա անվտանգ շահագործումը», - նշել է կայանի շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։

Ռեակտորի թրծումը՝ շահագորժման ընթացքում մշտական ռադիացիոն ճառագայթման ազդեցությունից փոփոխվող ռեակտորի իրանի մետաղի ֆիզիկա-մեխանիկական հատկությունների վերականգնելու ամենաարդյունավետ միջոցն է։ Ռեակտորի իրանը էներգաբլոկի «սիրտն» է, և հենց դրա ռեսուրսով է պայմանավորված կայանի շահագործման ժամկետի երկարաձգումը։

Իրանի թրծումն իրականացվում է ջերմարտազատող հավաքվածքի լրիվ բեռնահանումից՝ պահման ավազանում։Դա անհրաժեշտէ իրանը հետազոտելու և ռեակտորի ներսում թրծման կայանքը մոնտաժելու համար։ Թրծման կայանքի օգնությամբ ռեակտորի իրանը տաքացվում է մինչև 475 աստիճան ու պահվում այդ ջերմաստիճանով մի քանի օր, որից հետո տեղի է ունենում դանդաղ սառեցումը։ Մետաղի կառուցվածքը վերականգնում է իր հատկությունները, ինչն ավելացնում է դրա շահագործման ժամկետը։

Գործողությունը կիրականացնեն «Ռոսատոմի» մի քանի կազմակերպություններ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է աշխատանքի ի՛ր մասի համար։ Տեխնոլոգիան մշակել ու համապատասխան հաշվարկներ են իրականացնում «Կուրչատովի ինստիտուտ» Ազգային հետազոտական կենտրոնը, «Գիդրոպրեսս» հատուկ կոնստրուկտորական բյուրոն (ОКБ «ГИДРОПРЕСС») և «Պրոմոթեյ» կոնստրուկցիոն մետաղների ԿԳՀԻ-ն (ЦНИИКМ «Прометей»), իսկ աշխատանքները կայանում կիրականացնեն «Ատոմէներգոռեմոնտ» («Атомэнергоремонт») և մեքենաշինության տեխնոլոգիաների ԿԳՀԻ-ն («ЦНИИТМАШ»)։

Ռեակտորի իրանի մետաղի վերականգնողական թրծման տեխնոլոգիան առաջին անգամ կիրառվել է 1987 թվականին, Նովովորոնեժյան ԱԷԿ-ում։ Այսօր այս գործողությունն իրականացվում է բոլոր կայաններում, որոնցում կատարվում է ժամկետների երկարաձգում։ Վերականգնողական թրծումներ են իրականացվել ВВЭР-440 տիպի մի շարք ռեակտորների վրա՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Բուլղարիայում և Ֆինլանդիայում։

Հայերեն Русский

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել