Արցախում հաստատվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը` ներկայացնելով երկրի Առողջապահության նախարարության տվյալները:

Վարակակիրներից երկուսը Ստեփանակերտ քաղաքից են, որոնցից մեկը Իվանյան գյուղում հաստատված օջախի կոնտակտավոր է, իսկ մյուսի մոտ վարակը հաստատվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Կորոնավիրուսով հիվանդ երրորդ անձը Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղից է:

Առողջացել է 5 քաղաքացի: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 302 մարդու մոտ, որոնցից 270-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 30, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 281 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 11 439 փորձանմուշի հետազոտություն:

Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը՝ 2020 թվականի օգոստոսի 12-ի ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 12-ի ժամը 22:00-ը ներառյալ։

Նորայր Շողիկյան

Հայերեն English Русский

Առողջության ապահովագրության շրջանակում մինչև տարեվերջ մարման ենթակա հաշիվները կարող են գերազանցել 200 մլրդ դրամը

Դեպի ԱՄԷ, Հնդկաստան, Եվրոպա հայկական ծագման արտադրանքի արտահանումն ավելացել է. Պապոյան

ԵՄ պաշտոնյաները ողջունել են Պակիստանի միջնորդական ​​ջանքերն ԱՄՆ-Իրան հարաբերություններում

Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը

Հայտնի է Ղրղզստանի նախագահական ընտրությունների անցկացման օրը

Կառավարությունը հաստատեց 2026-ի պետական ստանդարտացման ծրագիրը

Գավառի պետական համալսարանում կայացել է «Երիտասարդների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում» թեմայով սեմինար

Լավրովն Արաբական պետությունների լիգայի ղեկավարի հետ քննարկել է Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Գեղարքունիքում կուտակվել է 116 հազար 51 տոննա անասնակեր, հավաքվել՝ 60 հազար 378 տոննա հացահատիկ

Պակիստանը մեղադրել է Աֆղանստանին իր դեմ ԱԹՍ-ներ արձակելու մեջ