Սպորտ

Բասկետբոլի առաջնությանը կմասնակցի «Vahakni City» անվանումով նոր թիմ

1 րոպեի ընթերցում

Բասկետբոլի առաջնությանը կմասնակցի «Vahakni City» անվանումով նոր թիմ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունում նոր համալրում կա թիմերի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բակսետբոլի Ա լիգայի 2020/21 մրցաշրջանին կմասնակցի «Vahakni City» անվանումը կրող թիմը, որը հիմնադրվել է «Hovnanian International» ընկերության կողմից:

«Մենք հուզված ենք և հպարտ՝ միանալու Ա լիգային և լինելու Հայաստանում բասկետբոլային մշակույթի ձևավորման մասնիկը: Մենք նախատեսում ենք հավաքել շատ մրցունակ թիմ»,-իր խոսքում ասել է «Vahakni City» թիմիտնօրենԲրյուս Մացկինը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով անավարտ է մնացել Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության 2019/20 մրցաշրջանը: Ֆեդերացիան դեռևս վերջնական որոշում չի կայացրել՝ արդյոք երկիրը կունենա նախորդ մրցաշրջանի չեմպիոն:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում