Հասարակական

Գեղարքունիքում հացահատիկի բերքահավաքը մոտենում է ավարտին

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում հացահատիկի բերքահավաքը մոտենում է ավարտին

ԳԱՎԱՌ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում ավարտին է մոտենում հացահատիկի բերքահավաքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի պարտականությունները կատարող Մարտին Պետրոսյանը, 2020 թվականի սեպտեմբերի 3-ի դրությամբ մարզում ցանված 10 հազար 523 հեկտար աշնանացան ցորենի արտերից արդեն հնձված է շուրջ 9 հազար 500 հեկտարը: Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 22 ցենտներ: Մարզում 450 հեկտար տարածք զբաղեցնող աշնանացան ցորենի արտերից հնձված է 400 հեկտարը՝ 14,3 ցենտներ միջին բերքատվությամբ: Այս տարի 11 հազար 452 հեկտար զբաղեցրել են գարու արտերը, որոնցից հնձված է շուրջ 10 հազար հեկտարը:

«Բերքահավաքն այժմ ընթանում է բարձրադիր գոտու արտերում: Մինչեւ սեպտեմբերի կեսերն այն կավարտվի, բնականաբար՝ չգոհացնող արդյունքներով: Ցածր արդյունքների հիմնական պատճառներից մեկն անբարենպաստ եղանակն էր: Սակայն զգացվում էր նաեւ բարձրորակ սերմացուի պակասը, որը շատ տնտեսությունների համար դեռեւս քիչ հասանելի էր: Այժմ արդեն բարձրորակ սերմացուների ձեռք բերումը պետության կողմից սուբսիդավորվում է, եւ կա հնարավորություն, որ այս աշնանը հողին պահ տրվեն ավելի բերքատու եւ կենսունակ սերմեր»,- ասաց Մարտին Պետրոսյանը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում