Լույս է տեսել Պյոտր Սվիտալսկու «Հայկական հեղափոխություն. անավարտ շղթա» գիրքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Pism.pl կայքում, որը Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի պաշտոնական կայքն է, հրապարակվել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախկին ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հեղինակային գրքի էլեկտրոնային տարբերակը, որը պատմում է 2018 թվականին մեր երկրում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Հայկական հեղափոխություն. անավարտ շղթա» վերնագրով գրքում հեղինակը նկարագրում է Հայաստանում պետության հետխորհրդային մոդելի ձևավորման մեխանիզմները և սոցիալական դժգոհության աճի գործընթացը:

Նա մանրամասն ներկայացնում է հեղափոխական իրադարձությունների ընթացքը՝ Երեւանում տեղակայված արևմտյան դիվանագետի աչքերով: պյոտր Սվիտալսկին գրքում նշում է երկրի բարեփոխման գործում նոր քաղաքական թիմի հաջողությունները, ինչպես նաև այն դժվարությունները, որոնք, ի միջի այլոց, կապված են հին տնտեսական և քաղաքական կառույցների դիմադրության հետ:

Գրքում նախկին դեսպանը վերլուծում է Հայաստանում բարեփոխումների գործընթացի աշխարհաքաղաքական ենթատեքստը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործոնը և դրա հնարավոր կարգավորումը:

Գրքի վերջնամասում Սվիտալսկին ներկայացնում է առաջարկություններ և դիտարկումներ՝ կապված Եվրամիության քաղաքականության և տարածաշրջանում Լեհաստանի, մասնավորապես` Հայաստանի հետ գործունեության հետ կապված:

Հայերեն English Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը