Սպորտ

Ջոկովիչն ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջանում է

1 րոպեի ընթերցում

Ջոկովիչն ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջանում է

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող US Open-ի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Ջոկովիչի մրցակիցը Մեծ Բրիտանիան ներկայացնող Քայլ Էդմունդն էր: 3 ժամ 17 րոպե ձգված մրցախաղից հետո Ջոկովիչը հաղթեց 6:7, 6:3, 6:4, 6:2 հաշվով:

ԱՄՆ բաց առաջնության երրորդ փուլում Ջոկովիչի մրցակիցն է Յան-Լենարդ Շտրուֆը Գերմանիայից:

ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի 13-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 53,4 միլիոն ԱՄՆ դոլար: Համավարակի պատճառով կազմակերպիչները հատուկ ձևաչափ են մտածել մրցաշարի մասնակիցների համար, այդ իսկ պատճառով այս տարի մրցաշարին չեն մասնակցում համաշխարհային թենիսի մի շարք աստղեր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում