Արարատի մարզի 32 համայնքում իրականացվում է ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արարատի մարզի 32 համայնքում իրականացվում է ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արարատի մարզպետարանից, ծրագիրն իրականացնում է ՀՀ կառավարությունը՝ Եվրասիական զարգացման բանկի և համայնքների համաֆինանսավորմամբ:
Ծրագրի արժեքը կազմում է 2 միլիարդ 318 միլիոն դրամ, որից 90 %-ը ֆինանսավորում է Եվրասիական զարգացման բանկը, 10%-ը՝ համայնքները:
Համայնքներում կատարվող աշխատանքները Արարատի մարզպետարանի ուշադրության կենտրոնում են և վերահսկողության ներքո: