Արցախ

Արցախ. Մարտունու շրջանում կիրառվել են ելքի և մուտքի ժամանակավոր սահմանափակումներ

1 րոպեի ընթերցում

Արցախ. Մարտունու շրջանում կիրառվել են ելքի և մուտքի ժամանակավոր սահմանափակումներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պարետ, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանի ստորագրած նոր որոշման համաձայն, 2020 թ. սեպտեմբերի 2-ին Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքում կիրառվել են ելքի և մուտքի ժամանակավոր սահմանափակումներ։

«Արմենպրես»-ին՝ այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«ԱՀ ոստիկանության կողմից տեղադրվել են անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով»,- նշում են շտաբից։

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով՝ օգոստոսի 12-ից, ժամը 22։00-ից մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 22։00-ն ներառյալ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում