Արցախ

Արցախում հաստատվել է COVID-19-ի չորս նոր դեպք

2 րոպեի ընթերցում

Արցախում հաստատվել է COVID-19-ի չորս նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 3-ի դրությամբ հատատվել է կորոնավիրուսով վարակվածության 4 նոր դեպք:

«Արմենպրես»-իփոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական կենտրոնը:

Վարակակիրներից երկուսը Իվանյան համայնքից են, մեկը՝ Մարտակերտ, մեկն էլ Ստեփանակերտ քաղաքից: Բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ:

Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է299մարդու մոտ,որոնցից265-ը հաղթահարել են հիվանդությունը:Փաստացի բուժում են ստանում32,ընդհանուր առմամբ մեկուսացված ենմնում 56քաղաքացի:

Բժիշկները3հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով261նմուշառում է իրականացվել:Մինչ այսօր կատարվել է11 158 փորձանմուշի հետազոտություն:

Հանրապեությունում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Մահվան մեկ դեպքում քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով:

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով՝ օգոստոսի 12-ից, ժամը 22։00-ից մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 22։00-ն ներառյալ։

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում