Արցախ

Արցախի անկախության օրվա առթիվ նախագահ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր

1 րոպեի ընթերցում

Արցախի անկախության օրվա առթիվ նախագահ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղկեպսակ խոնարհել Արցախյան և Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին:

Արայիկ Հարությունյանը և Արարատ Միրզոյանը ծաղիկներ են խոնարհել նաև քաղաքային հուշահամալիրի հարևանությամբ գտնվող արցախյան պատերազմի զոհերի շիրիմներին և ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, Արցախի հերոս Արթուր Մկրտչյանի հուշաքարին:

Պաշտոնական արարողակարգին մասնակցում էին հայկական երկու հանրապետությունների խորհրդարանականներ, կառավարության բարձրաստիճան անդամներ, Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում