Արցախում հաստատվել է կորոնավիրուսի յոթ նոր դեպք
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում հաստատվել է կորոնովիրուսի յոթ նոր դեպք:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ ներկայացնելով երկրի Առողջապահության նախարարության տվյալները:
Վարակակիրներից հինգը Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղից են, նախորդ օրը Ստեփանակերտ քաղաքում հաստատված դեպքի շփման շրջանակից, մյուս երկուսի մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամամանակ իրականացված հետազոտության հետևանքով։
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 295 մարդու մոտ, որից 265-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 28 քաղաքացի, ընդհանուր մեկուսացված են 55 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 362 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 10 897 փորձանմուշի հետազոտություն:
Արձանագրվել է մահվան երկու դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը՝ 2020 թվականի օգոստոսի 12-ի ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 12-ի ժամը 22:00-ը ներառյալ։
Նորայր Շողիկյան