Անհայտ անձն Արցախի Թալիշ համայնքում առանձնատներ, կացարաններ և ալրաղաց է հրկիզել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձն Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքում տեղակայված առանձնատներ, կացարաններ և ալրաղաց է հրկիզել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախի Քննչական կոմիտեն:

Անհայտ անձը հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու նպատակով հրդեհել է ԱՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքում տեղակայված Ն. Ա.-ին, Բ.Ս.-ին, Գ.Օ.-ին, Ա.Ա.-ին, Վ.Ա.-ին, Ն.Ս.-ին և Զ.Դ.-ին պատկանող առանձնատներըևթվով երեք կացարաններ, ինչպես նաև համայնքին պատկանող ալրաղացը՝ պատճառելով նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց առանձնապես խոշոր չափերի հասնող գույքային վնաս:

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությաներկրորդքննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն English

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին

Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվել է