Արցախ

Արցախի ՄԻՊ-ն ընդունել է «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի համակարգողին

2 րոպեի ընթերցում

Արցախի ՄԻՊ-ն ընդունել է «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի համակարգողին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը օգոստոսի 31-ին ընդունել է «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ՄԻՊ աշխատակազմից, Բեգլարյանն ընդգծել է ադրբեջանահայ փախստականների և ԼՂՀ ներքին տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության գործում հասարակական նախաձեռնությունների ու հարթակների կարևորությունը՝ նշելով, որ միասնական ու հետևողական ջանքերը կարող են էական արդյունքներ ապահովել այդ ուղղությամբ: Պաշտպանը շեշտադրել է, որ այդ հիմնախնդիրը գտնվում է իր ուշադրության ներքո և պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների սահմաններում աջակցել խմբի գործունեությանը:

Ղազարյանը ներկայացրել է «Հայ փախստականների հարթակի» գործունեության հիմնական ուղղություններն ու նպատակները: Նա շեշտադրել է, որ նախաձեռնության նպատակն է միավորել տարբեր խմբերի ջանքերը միտված հայ փախստականների իրավունքների ու շահերի պաշտպանությանը՝ Արցախն առանձնացնելով որպես իրենց գործունեության կարևոր ուղղություններից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էր նաև «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում