Սպորտ

Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ բաց առաջնությունում 

1 րոպեի ընթերցում

Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ բաց առաջնությունում 

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Զոկովիչը հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ բաց առաջությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում մեկնարկած US Open-ի տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում Ջոկովիչի մրցակիցը Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Դամիր Ջումհուրն էր: Սերբ թենիսիստից մեծ ջանքերի չպահանջվեցին հաղթելու մրցակցին երեք սեթից հետո` 6:1, 6:4, 6:1 հաշվով:

Նովակ Ջոկովիչն ԱՄՆ բաց առաջնության եռակի հաղթող է: Նա այդ տիտղոսները նվաճել է 2011, 2015 և 2018 թվականներին:

Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի 13-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 53,4 միլիոն ԱՄՆ դոլար: Պանդեմիայի պատճառով կազմակերպիչները հատուկ ձևաչափ են մտածել մրցաշարի մասնակիցների համար, այդ իսկ պատճառով այս տարի մրցաշարին չեն մասնակցում համաշխարհային թենիսի մի շարք աստղեր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում