ԱԳ նախարարը հայտնել է, թե որ դեպքում կարելի է առանջընթաց ակնկալել ԼՂ հակամարտության կարգավորման մեջ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի համար կարևոր սկզբունք է `ջանքեր գործադրել խաղաղության համար նպաստող մթնոլորտ ստեղծելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սրացմանը զուգահեռ հայերի և ադրբեջանցիների միջև էթնիկական բախումները աշխարհի տարբեր քաղաքներում, այդ թվում `Մոսկվայում։

«Ցավալի է տեսնել ատելության մթնոլորտի հրահրումը ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև նաև այն տարածաշրջանից դուրս տեղափոխելու փորձերը: Խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի համար կարևոր սկզբունք է `ջանքեր գործադրել խաղաղությանը նպաստող մթնոլորտ ստեղծելու համար: Անհնար է վարել խաղաղ բանակցային գործընթաց ատելության, պատերազմի հռետորաբանության և ուժի կիրառման սպառնալիքի մթնոլորտի առկայության պայմաններում»,- ասել է Մնացականյանը։

Նրա խոսքով՝ անիմաստ է բանակցություններում առաջընթաց ակնկալել, երբ Ադրբեջանը մի կողմից ատելություն է հրահրում, մյուս կողմից, բառերով, ձգտում խաղաղության:

«Անհնար է հայատյացության, ռազմատենչ հռետորաբանության պայմաններում ենթադրել, որ մենք կարող ենք իրական առաջընթաց ունենալ բանակցություններում»,- ընդգծել է նախարարը։

Հարցին, թե ի՞նչ անել, որ հետագայում նման բախումներ չլինեն, Մնացականյանը պատասխանել է, որ նախ պետք է գիտակցություն լինի խաղաղ գործընթացի անհրաժեշտության մասին:

«Պետք է լինի քաղաքական կամք և պետք է լինեն կոնկրետ միջոցներ: Մենք բանակցություններ ենք վարում, այդ թվում `տարբեր հստակ քայլերի շուրջ, որոնք կօգնեն նվազեցնել այս հռետորաբանությունը և ատելության սրումը: Այս բլոկը ունի կոնկրետ բովանդակություն, կան բազմաթիվ առաջարկներ մեր կողմից , ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այս բոլոր գաղափարները պետք է իրականացվեն:

Մենք լավ օրինակ ունենք, երբ անցյալ տարի կարողացանք իրականացնել նախագիծ ՝ լրագրողների փոխանակում Բաքվից, Երևանից և Ստեփանակերտից: Արդյունքները կարող են լինել համեստ, բայց շատ կարևոր: Սա խաղաղության ողջ գործընթացի կարևոր մասն է»,- ասել է նախարարը։

Հայերեն Русский

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը