Սպորտ

Մեկնարկում է թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկում է թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգված թենիսի մրցաշարերից առաջինը մեկնարկում է ԱՄՆ բաց առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքն ընդունում է տարվա առաջին Մեծ սաղավարտի մրցաշարը: Պանդեմիայի պատճառով կազմակերպիչները հատուկ ձևաչափ են մտածել մրցաշարի մասնակիցների համար, այդ իսկ պատճառով այս տարի մրցաշարին չեն մասնակցում համաշխարհային թենիսի մի շարք աստղեր:

Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի 13-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 53,4 միլիոն ԱՄՆ դոլար:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում