Արցախ

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել

1 րոպեի ընթերցում

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում օգոստոսի 31-ի դրությամբ կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը` ներկայացնելով երկրի Առողջապահության նախարարության տվյալները:

Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 287 մարդու մոտ, որոնցից 262-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 23, ընդհանուր մեկուսացված է 50 քաղաքացի: Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, 2-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 175 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 10 314 փորձանմուշի հետազոտություն:

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել:

Արձանագրվել է միայն մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի օգոստոսի 12-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում