Հասարակական

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կասեցումներ է կատարել հանգստավայրերում

1 րոպեի ընթերցում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կասեցումներ է կատարել հանգստավայրերում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները շարունակել են աշխատանքները հանգստյան օրերին: Խոշորացույցի տակ է պարետի կողմից սահմանված նորմերի պահպանումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, մշտադիտարկման լայնածավալ աշխատանքներն ընթացել են Գավառ, Սևան, Աբովյան, Աղվերան և Ծաղկաձոր քաղաքներում գտնվող հյուրանոցներում, հանգստյան տներում, մանրամեծածախ առևտրի կետրոններում, դեղատներում և գեղեցկության սրահներում։

«Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

Նախորդ օրերի մշտադիտարկման արդյունքում արձանագրված խախտումների հիմքով հանգստյան օրերին նաև կասեցումներ են կատարվել թե՝ Երևանում, թե՝ մարզերում։

ԱԱՏՄ անակնկալ ստուգայցերն ամենօրյա բնույթ են կրում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում