Սփյուռք

Ուկրաինայի հայերի միությունն արտագնա ժողովում քննարկել է Կրեմենչուգում հայկական եկեղեցու կառուցումը

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի հայերի միությունն արտագնա ժողովում քննարկել է Կրեմենչուգում հայկական եկեղեցու կառուցումը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայերի միությունն արտագնա ժողովում քննարկել է Կրեմենչուգում հայկական եկեղեցու կառուցման և կրոնական համայնքի բացման հարցերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով наAnalitikaUA.net-ը։

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ, Պոլտավայի հայկական մարզային «Ուրարտու» հասարակական կազմակերպության նախագահ Գենադի Աղաջանյանը, տեղի համայնքի գործիչներ և այլք։

Ժողովի պատվիրակները բարձրացրել են այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են Կրեմենչուգում Ուկրաինայի հայերի միության և հայկական երիտասարդական կազմակերպության ստեղծումը, կրոնական համայնքի կազմի հաստատումը և քաղաքի հայ համայնքի այլ արդիական հարցեր։

Քննարկման թեմաներից էին Կրեմենչուգում հայկական եկեղեցու կառուցման և կրոնական համայնքի բացման հարցերը։ Հյուրերի համար անցկացվեց Ուկրաինայի հայերի միության և Ուկրաինայի հայ երիտասարդների միության նախագծերի շնորհանդեսը։

Հրատարակությունը հիշեցնում է, որ Ուկրաինայի հայերի միությունը, բացի եռամսյակային կոնֆերանսներից, արդիական հարցերի քննարկման համար տեղի համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ կանոնավոր եւ արտագնա հանդիպումներ է անցկացնում երկրի տարբեր շրջաններում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում