Հասարակական

Պաշտպանության նախարարը ներկայացրեց աշխարհազորի ստեղծման նպատակները

1 րոպեի ընթերցում

Պաշտպանության նախարարը ներկայացրեց աշխարհազորի ստեղծման նպատակները

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխարհազորի ստեղծման նպատակը համարում է հասարակությանը ռազմական բնույթի մարտահրավերներին և սպառնալիքներին արձագանքելուն պատրաստելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Տոնոյանն ասաց օգոստոսի 28-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Հայաստանի շուրջ առկա և ձևավորվող սպառնալիքների ու ռիսկերի, նաև հարևանության նոր ռազմատենչ հայտարարությունների պարագայում, միայն գործող զինված ուժերի ռեսուրսներն, իհարկե, կարող են բավարար չլինել»,- ասաց Տոնոյանը:

Պաշտպանության նախարարությունը e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային լայն քննարկման է ներկայացրել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի նախագծի համաձայն սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմիններում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում