Արցախում նախաձեռնել են քննարկում համավարակի պայմաններում կրթության իրավունքի վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի և Ազգային ժողովի նախագահի նախաձեռնությամբ օգոստոսի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում տեղի է ունեցել «ՔՈՎԻԴ-19 համավարակի ազդեցությունը կրթության իրավունքի իրացման վրա. հիմնախնդիրները և լուծումները» թեմայովքննարկում, որին մասնակցում էին օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, կրթության ու առողջապահության ոլորտների պատասխանատուներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, բացման խոսքով հանդես է եկել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը՝ շեշտադրելով քննարկվող հիմնախնդրի կարևորությունը բազմաթիվ քաղաքացիների իրավունքների իրացման համար:

ԱՀմարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, կարևորելով հանրային քննարկումների դերը տարբեր հիմնախնդիրների լուծման գործում, նշել է, որիրենց կողմից քննարկումների կազմակերպումը պարբերական բնույթ է կրելու՝ մարդու իրավունքներին առնչվող տարբերօրախնդիրթեմաների շուրջ:

«Այսօրվա քննարկվող թեմայի համար առանցքային նշանակություն ունենկրթության իրավունքն ու երեխայի լավագույն շահերի սկզբունքը,և պետք է հասկանալ, թե որտեղէ դրանց միջևհավասարակշռությունը:Հարկ է հիմնախնդիրը դիտարկել երկու տեսանկյուններից.առաջինը կրթության իրավունքի հետ ուղիղ կերպովառնչվողայլ իրավունքներնուդրանցով պայմանավորված վտանգներն ու հետևանքներնեն, իսկերկրորդը՝առողջության պահպանման իրավունքին վերաբերող վտանգները: Վերջիններս,ցավոք,մեծապես պայմանավորված ենանորոշություններով՝դժվարեցնելով արդյունավետ որոշումների կայացումն ու իրականացումը:Մենք, որպեսորոշում կայացնողներ ևհասարակության ակտիվ անդամներ, պետք է փորձենք գտնելև առաջարկել արդյունավետլուծումներ»,-իր խոսքում ընդգծելէ Ա. Բեգլարյանը:

Խոսելովուսուցման եղանակիմասին՝ Պաշտպանը նշել է, որ կենդանի կրթությունը,բնականաբար, շատ ավելի նախընտրելի է, քան՝առցանցը. ուստի, պետք է հնարավորինս անել անվտանգ կենդանի կրթություն ապահովելու ուղղությամբ՝ զուգահեռաբար բարելավելով առցանց կրթության համար անհրաժեշտ մասնագիտական ու տեխնիկական պայմանները՝ համավարակի հնարավոր սրացմանն ավելի պատրաստ լինելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանը, շեշտադրելով վաղ տարիքի երեխաների ավելի մեծ խոցելիությունն առկա սահմանափակումների պայմաններում, ընդգծել է նախադպրոցական կրթության արդյունավետ կազմակերպման և ընդունելության հանդեպ պետության լրացուցիչ ուշադրության և ջանքերի անհրաժեշտությունը:

ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, պարետ Ժիրայր Միրզոյանը, ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը և քննարկման մի շարք այլ մասնակիցներ ևս հանդես են եկել ելույթներով, ծավալվել է շահագրգիռ քննարկում տարբեր հարցերի շուրջ: Լիազոր մարմինների ներկայացուցիչները խոստացել են հաշվիառնել քննարկման ընթացքում ներկայացված առաջարկներն ու փաստարկները:

Հայերեն Русский

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ բժշկական տուրիզմը արագ զարգացող ուղղություններից է

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ ԵԱ-ի կիսաեզրափակիչ` ապահովել առնվազն բրոնզե մեդալ

Էրդողանը և Կոբախիձեն քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցության զարգացումը

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունն առաջին անգամ կմասնակից «ԲանՈւԳործ» էքսպոյին

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնքը հրավիրում է աճուրդի

Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo