Վարդան Մելիքյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Վարդան Մելիքյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` վարչապետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վարդան Մելիքյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի լտեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
2019թ. հուլիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վարդան Մելիքյանը նշանակվել էր շրջակա միջավայրի նախարարի տեղակալ: