Սպորտ

Ցինցինատիում կանանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը հայտնի են 

1 րոպեի ընթերցում

Ցինցինատիում կանանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը հայտնի են 

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի Ցինցինատիի «Մասթերս» մրցաշարի կանանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող մրցաշարի կանանց մենախաղի կիսաեզրափակիչում կմրցեն Էլիս Մերտենս-Նաոմի Օսակա, Յոհանա Կոնտա-Վիկտորիա Ազարենկո զույգերը:

Տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը հայտնի էին ավել վաղ: Միմյանց դեմ կմրցեն Ցիցիպաս-Ռաունիչ, Զոկովիչ-Բաուտիստ-Ագուտ զույգերը:

Նախապես այս մրցաշարը պետք է անցկացվեր ամերիկյան Ցինցինատի քաղաքում, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով կազմակերպիչներն այն տեղափոխել են Նյու Յորք:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում